Գլխավոր էջ Գլխավոր Տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար անխուսափելի է նոր վարկային միջոցների և պարտքերի ներգրավումը....

Տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար անխուսափելի է նոր վարկային միջոցների և պարտքերի ներգրավումը. այստեղ պոպուլիզմը գործիք չի կարող լինել, պետք են հստակ բանակցություններ, հստակ արդյունքներ. տնտեսագետ

579
0

Կորոնավիրուսից հետո երկրի տնտեսության առողջացման, դրա համար անհրաժեշտ դրամական միջոցների հայթայթման և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է տնտեսագետ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի հետ: Նրա կարծիքով՝ վարկային միջոցների և պարտքերի ներգրավումն այս հարցում այլընտրանք չունի: «Այսպիսի պայմաններում մենք ոչ միայն ունենք օբյեկտիվ անհրաժետություն, նաև իրավունք ունենք դիմելու միջազգային խոշոր տնտեսական կազմակերպություններին և ակնկալելու նրանց համաչափ աջակցությունը, իսկ այստեղ գործընթացներ են, որոնք պարզ ու կենցաղային չեն, այստեղ պոպուլիզմը բացարձակ գործիք չի կարող լինել, շատ կոնկրետ պետք է լինեն բանակցություններ և այդ բանակցությունները ոչ թե պետք է լինեն գեղեցիկ կամ հաճելի, այլ պետք է լինեն արդյունավետ»,- նշում է նա:

— Պարոն Ավետիսյան, հայտնի է, որ կորոնավիրուսը մեծ հարված հասցրեց  տնտեսությանը և ոչ միայն Հայաստանի տնտեսությանը: Ինչպե՞ս ենք առողջացնելու տնտեսությունը, ինչպես ենք վերականգնելու տնտեսական ճգնաժամի հետևանքները կորոնավիրուսից հետո:

— Այս պահին բարդ է խոսել դրա մասին, որովհետև կա անորոշության շատ մեծ մասնաբաժին: ՀՀ տնտեսության վերականգնման հնարավորությունները գնահատելու համար պետք է լիարժեք գնահատվեն այն կորուստները, հետևանքները, որոնք կորոնավիրուսը կթողնի մեր տնտեսական համակարգի, նաև դրան առնչվող սոցիալական ոլորտի վրա: Ցավոք սրտի, մենք դեռ չենք տեսնում թունելի վերջը, և շատ բարդ է այս պահին ամբողջական գնահատական տալ: Մի բան է միայն պարզ, որ այս վիրուսի հետևանքներն աննախադեպ են, որովհետև դրանք մեկ ուղղությամբ չեն, որոշակի տարբերություններով ազդում են տնտեսության գրեթե բոլոր ուղղություններով և իրենց բացասական հետևանքներն են բերում՝ սկսած ներքին տնտեսական հարաբերություններից, վերջացրած արտաքին տնտեսական հարաբերություներով: Այսինքն՝ մենք ունենք արտաքին բացասական էֆեկտներ, որոնք կապված են փաստացի այնպիսի ոլորտների հետ, որոնք մեր տնտնեսության ողնաշարն են. օրինակ՝ զբոսաշրջությունը, որը կաթվածահար հիմքեր ունի, արտաքին առևտուրը, որը շատ կարևոր է մեզ համար՝ հատկապես գյուղմթերքի արտահանման ուղղությամբ: Մյուսը, որը պակաս կարևոր չէ մեր երկրի արտաքին տնտեսական հատվածում՝ օտարերկրյա ներդրումներն են: Չմոռանանք, որ այօսրվա իշխանություններն իրենց ծրագրային դրույթներում տնտեսության զարգացումը պատկերացնում էին օտարերկրյա ուղղակի ներդրումների և արտահանմանը միտված տնտեսության վրա: Այս երկու ուղղություններն էլ շատ կոնկրետ վտանգված են: Շարքը կարելի է շարունակել: Վնասների հաշվարկի կարևոր գործոն է ժամանակը, ամեն հաջորդ պահին ունենում ենք տնտեսական ազդեցության նոր դրսևորումներ, նաև սնանկացման ռիսկն է բարձրանում իմ կողմից նշված ոլորտների կազմակերպություններում, որը կբերի նաև չվճարումների: Սա իր հերթին կընդգրկի ողջ տնտեսաական համակարգը: Պետական բյուջեում եկամուտների չվճարման դեպքում ճգնաժամ կարող է լինել, դա կբերի ընդհանուր տնտեսական կոլափսի: Սրանք այն բացասական բոլոր ռիսկերն են, որոնց մասին մենք պետք է առաջանցիկ խոսենք, չսպասենք, որ դրանք վրա հասնեն, նոր հետևանքների մասին մտածենք, գործողությունները պետք է միտված լինեն այս սցենարներին:

— Այս պահին ո՞րն է գերխնդիրը:

— Այս ամբողջից զատ պետք է ասեմ, որ մեր գերխնդիրը, հիմնարար մարտահրավերը կորոնավիրուսի դեմ պայքարն ու դրա կանխարգելումն է, առողջապահական խնդրի լուծումն է: Որքան էլ առաջին հայացքից կարող է որոշակիորեն անհասկանալի լինել, բայց միևնույնն է՝ մեր ապագա տնտեսական վերականգման համար պետք է առաջնորդվենք վտանգները նվազագույնի հասցնելու կանխարգելման գործիքակազմով՝ բանաձևով, որը ենթադրում է կորոնավիրուսի տարածման մաքսիմում կանխարգելում:

Շատ կարևոր է, որ մենք մինումում վնասներով դուրս գանք: Այսինքն, եթե մենք ընտրելու լինենք տնտեսական ակտիվություն, թե կանխարգելում, ապա միանշանակ պետք է ընտրվի կանխարգելման ճանապարհը: Սա պետք է լինի շատ հստակ, բոլորի համար հասկանալի և այդ հիմնական մեսիջը պետք է գա հենց պետությունից և պատկան մարմիններից:

— Պատշաճ ամեն բան արվո՞ւմ է:

— Այստեղ անթույլատրելի է մատների արանքով այդ խնդրին նայելը: Կանխարգելման ինստիտուտը պետք է լինի առաջնային, և որևէ կերպ որևէ գործիք չպետք է դրան հակադրվի, որովհետև երբ հստակ չէ ռազմավարությունը բոլորի՝ հանրության, մարդու, քաղաքացու, գործարարի, պետական պաշտոնյայի համար, եթե պարզ չէ այդ ռազմավարությունը, դժվար է կանխարգելման ամբողջ ուժը կիրառել, և մենք կանխարգելման ներուժն այդպես ենք կորցնում: Եթե ի սկզբանե հստակ չի դրված հստակ ռազմավարություն, ապա գործիքակազմը նույպես դրան չի կարող նպաստել: Ի՞նչ ենք տեսնում. մի կողմից հորդորներ, բնակչության շարժի սահմանափակումներ, իսկ մյուս կողմից պետական աջակցության ծրագրերն իրենց բնույթով ակտիվացնող են: Այսինքն՝ տնտեսական ակտիվություն բերող են, հասկանալի չի լինում տրամաբանությունը և այստեղ պետք է պետության առաջին շեշտադրումը, ջանքը պետք է միտված լինի բացասական և կործանարար հետևանքների կանխարգելմանը: Այսինքն՝ չպետք է սպասել հետևանքը վրա հասնի, նոր գործիք առաջարկվի՝ եկեք այս գործիքով աջակցենք: Պետությունը չպետք է սպասի, որ զանգավածային ազատումներ և սնանկացումներ լինեն, որ հետո  նոր սոցիալական ինչ-որ նպաստներով այդ աշխատողներին և նրանց ընտանիքներին աջակցի: Այդ գումարը որը վաղը պետք է ծախսվի սոցիալական աջակացության պասիվ ծրագրերի վրա, այդ գումարներն այսօր պետք է տրմադրվեն: Սա շատ կարևոր է: Երբ տրամադրում ես վարկ՝ թեկուզ արտոնյալ, այստեղ ակնկալում ես, որ այդ կազմակերպությունը հիմա պետք է տնտեսվարի և արտոնյալ վարկի գումարը փակի և կարողանա իր ընթացիկ ծախսերը հոգալ, ոչ իրավիճակն այդպիսին չէ: Եթե արգելված է տվյալ կազմակերպության տնտեսական գործունեությունը, այստեղ կա երկու ճանապարհ. եթե արգելել ես, սա ֆորսմաժոր է, անհաղթահարելի վիճակ է և գործատուն իրավունք ունի չվճարել իր հարկերը, չվճարիել իր աշխատողներին, չկատարել իր պարտավորությունները մյուս գործընկերների հանդեպ, կամ եթե ֆորսմաժոր չէ, պետք է պետության դերը երևա: Պետությունը պետք է վերցնի այդ ծախսերի մի մասն իր վրա՝ ոչ թե փոխադրական միջոցներ տրամադրելով, պարտքով փող տալով, այլ ուղղակի, որովհետև այդ պարտքով փող տալը մտնում է տնտեսվարող սուբյեկտի բեռի մեջ և ավելացնում է առանց այդ էլ առկա բեռը: Այլապես այդ կազմակերպությունները կգնան դեպի գործունեության դադարեցում, զանգավածային ազատումներ, լուծարում: Դրանք վիրուսի պես տարածվելու են ոչ միայն վերը նշված ոլորտներըում, այլ նաև մյուս ոլորտներ, եթե մենք այդ հնարավոր չվճարաումների դեմն այսօր չառնենք:

— Պարոն Ավետիսյան, ի՞նչ միջոցներով պետք է աջակցեն, այդ տնտեսական դժվարություններից ինչպե՞ս պետք է դուրս գալ, եթե օրինակ Համաշխարհային բանկը 19 մլրդ դոլար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, սակայն Հայաստանին ընդամենը 3 մլն դոլար է տրամադրում: Այս պայմաններում ՌԴ-ն էլ գազի գինն է թանկացնում, սա ինչի՞ հետևանք է:

— Ես չգիտեմ՝ գազի գինքը որքան կթանկանա, դա կերևա պոստֆակտում, երբ նոր գինը կսահմանվի, այդ ժամանակ լրիվ պարզ կլինի: Ինքնաբերաբար շատ բան պարզ կդառնա շատերի համար՝ թե բանակցությունները որքանով էֆեկտիվ էին, որքանով արդյունք տվեցին կամ չտվեցին: Սա մոտ օրերս կիմանանք, որը ուղիղ պայմանավորված կլինի մեկ թվով՝ գազի նոր սակագնով և պարզ կդառնա, թե որքանով էին իրատեսական այն գնահատումներն ու խոստումները մինչև ընտրություններ և նախընտրական ընթացքում, երբ այսօրվա իշխանությունները մեծ-մեծ խոստումներ և թվեր էին հրապարակում, թե գազի գնի էժանացման ռեզերվներ կան և որ բանացություններն ընթանում են նորմալ, մենք դա կտեսնենք: Սակայն ակնհայտ է, որ միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների, նաև տարածաշրջանային ֆինանսատնտեսական կազմակերպությունների հետ բանակցության էֆեկտիվությունը և արդյունքները չեն երևում, ինչը շատ տարօրինակ և մտահոգիչ է: Մենք անկախությունից ի վեր միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների անդամ ենք, օրինակ՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամի, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք կազմակերպությունների ենք անդամակցել: Բանակցություններ, բնակաբար, ընթանում են, չէին կարող ուղղակի չընթանալ, բայց էֆեկտիվությունը չի երևում: Միանշանակ է՝ անհրաժեշտություն ունենալու ենք այդ ֆինանսական ինստիտուտների փոխառու միջոցների, պարտքով գումարների ներգրավման, սա օբյեկտիվ անհրաժեշտություն է: Արդեն իսկ պարզ է, որ ունենք տնտեսական կորուստներ, սոցիալական խորացող վիճակ և ունենք երկարաժամկետ ֆինանսավորման և ֆինանսական կայունության օբյեկտիվ անհրաժեշտություն, որովհետև պետական բյուջեի միջոցները բնավ չեն բավարարելու, բայց այս դաշտում արդյունքների ենք սպասում: Այդ խոստումները, տարբեր ձևակերպումները ոչ միայն հոգնեցուցիչ են, այլ այսպիսի լարված իրավիճակում նյարդայնացնող են, որովհետև արդյունքներ են պետք: Մեզ ոչ թե պրոցեսի նկարագրություն է պետք, որ բանակցում ենք, մեզ լավ ընդունեիցն, այլ կոնկրետ փաստեր են պետք, արձանագրված փաստեր, որ արդեն իսկ կա համաձայնագիրը, այս կազմակերպությունից այսքան միջոց ծառայելու է այս նպատակով: Մենք որպես հանրություն պետք է իշխանությունից սպասենք կոնկրետ փաստված, արագ արդյունքներ, ոչ թե գնահատնեք՝ երեք միլիոնը լավ է կամ վատ. սա չպետք է լինի խնդրի գնհատման դրվածքը, պետք է լինի՝ արդյո՞ք մենք այդ կազմակրեպություններից նվազագույն բավարար միջոցներ կարողացել ենք ներգրավվել, որ գումարվի մեր պետական բյուջեի ռեսուրսներին և գոնե մինիմալ հնարավորություն ստեղծի դրված խնդիրները լուծելու առումով, սա պետք է լինի նպատակադրումը և չպետք է մնա զուտ նպատակդրում, պետք է հասնել դրան: Այն թեզը, որ գումար չկա, ոնց անենք, կամ գումարը չի բավարարում, դա չպետք է ի սկզբանե դառնա ձախողումները հիմնավորելու վարքագիծ: Միայն պոպուլիզմը չի կարող կառավարության էֆեկտիվության գրավական լինել և դա առավել ակներև է դառնում ոչ ստանդարտ, ճգնաժամային իրավիճակներոմ: Օր առաջ պետք է վարքագիծը փոխվի. իրական քայլեր և արդյունքներ պետք է տեսնենք, այլապես կդառնա տնտեսական, սոցիալական խորը ճգնժամի և կոալփսի հիմք:

— Նոր վարկային միջոցներ և պարտքեր պե՞տք է ներգրավվեն:

— Այո, դա այլընտրանք չունի ու շատ պարզ պատճառով՝ մենք փոքր տնտեսություն ենք, զարգացող երկիր բազմաթիվ խնդիրներով և այդ խնդիրները մինչև կորոնավիրուսն էլ ունեինք: Չունեինք կայուն աճի միտում և ցավոք, ունեինք բազմաթիվ տնտեսական և սոցիալական խնդիրներ, ի վերջո վրա հասավ այս ծանր վիճակը, որը նաև անցել է ողջ համաշխարհային տնտեսությանը: Այսպիսի պայմաններում մենք ոչ միայն ունենք օբյեկտիվ անհրաժետություն, նաև իրավունք ունենք դիմելու միջազգային խոշոր տնտեսական կազմակերպություններին և ակնկալելու նրանց համաչափ աջակցությունը, իսկ այստեղ գործընթացներ են, որոնք պարզ ու կենցաղային չեն, այստեղ պոպուլիզմը բացարձակ գործիք չի կարող լինել, շատ կոնկրետ պետք է լինեն բանակցություններ և այդ բանակցությունները ոչ թե պետք է լինեն գեղեցիկ կամ հաճելի, այլ պետք է լինեն արդյունավետ: Այստեղ գեղեցիկը ականջահաճոն դիտարկման ենթակա չեն: Արդյունքն է այստեղ կարևոր՝ որքան գումար, ինչ նպատակով, որքանը արտոնյալ և որաչափով է դա բավարար մեր նվագույն պահաննջերին, որն առաջացել է այսօրվա իրավիճակից: Դրսից՝ օտարերկրյա բոլոր աղբյուրներից միջոցների ներգրավվումն ուղղակի այլընտրանք չունի այն չափով, որքանով մեր ներքին ռեսուսրները չեն բավարարի, այդ աբմողջ չբվարարվող դաշտը պետք է ամբողջությամբ լրացվի, որովհետև երկնքից մանանա չի թափվելու և այլ հնարավորություն չկա, կա կամ ներքին, կամ արտաքին աղբյուր:

Հարցազրույցը՝ tert.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ