Գլխավոր էջ Պաշտոնական Բուժաշխատողներին իրազեկելու նպատակով

Բուժաշխատողներին իրազեկելու նպատակով

16780
0

Սեպտեմբերի 23-ին Սյունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին մարզի բուժհիմնարկների ղեկավարներ, բժիշկներ ու բուժքույրեր, այլ աշխատակիցներ։

Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի իրականացման նպատակով 2019-ի մայիսի 25-ին ուժի մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարարի ապրիլի 26-ի «Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը եւ մասնակցությանը ներկայացվող պահանջները, շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակը եւ դրանց շնորհման կարգը հաստատելու մասին» N 20-Ն հրամանը:

Ուստի, մարզերում բուժաշխատողներին ՇՄԶ գործընթացների օրենսդրական կարգավորումների վերաբերյալ իրազեկելու համար, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնը նման հանդիպումների ծրագիր է ձեռնարկել։

Ներկաներին ողջունեց ու հանդիպման նպատակը ներկայացրեց Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանը։
Այնուհետեւ ՀՀ ԱՆ ԱԱԻ ՄԳՀԱԿ հավաստագրերի տրամադրման բաժնի ղեկավար Մարտին Ալեքսանյանը ներկայացրեց ՇՄԶ ագային մոդելում վերոնշյալ հրամանից բխող փոփոխությունները, ՇՄԶ միջազգային փորձը, կրեդիտների հավաքման տեսակները եւ այլ տեղեկություններ, իսկ վերջում ծավալվեց քննարկում, որի ընթացքում բանախոսը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ