Գլխավոր էջ Գլխավոր ԱՀԿ-ն հայտնում է երիտասարդների և առողջների շրջանում COVID-19-ի ծանր դեպքերի մասին

ԱՀԿ-ն հայտնում է երիտասարդների և առողջների շրջանում COVID-19-ի ծանր դեպքերի մասին

686
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է երիտասարդ և առողջ մարդկանց շրջանում կորոնավիրուսով հիվանդացության ծանր դեպքերի մասին։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է ԱՀԿ խոսնակ Մարգարետ Հարիսը:

«Ներկայում մենք նկատում ենք ավելի ցածր տարիքի մարդկանց հիվանդության աճ և արձանագրում ենք, որ հիվանդության ախտանիշներն ու ընթացքը նրանց համար բավականին լուրջ են: Մասնավորապես, մենք գիտենք, որ հիվանդների թվում կան պոտենցիալ լավ առողջություն ունեցող մարդիկ, օրինակ՝ մարզիկներ և առողջ ապրելակերպ վարողներ»,- ասել է Հարիսը Նաիլի Ասկեր-զադեի «Ռոսիա 1»-ով ցուցադրված «Վտանգավոր վիրուս» ֆիլմում:

Նա նշել է, որ վիրուսը մուտացիայի չի ենթարկվում, բայց դրա տարածումն այնքան է ընդլայնվել, որ բոլորը խոցելի են դարձել:

Ըստ Հարիսի, կորոնավիրուսի վարակի առաջին հստակ ախտանիշը ջերմությունն է, որը արձանագրվում է 10 հիվանդներից 9-ի մոտ: «Մարդիկ ասում են, որ գիշերվա կեսին արթնանում են տենդի մեջ, իրենց զգում են շատ վատ, չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Նրանք ունեն շատ բարձր ջերմաստիճան, իսկ հետո հանկարծ մրսում են և դողում: Ամենատարածված ախտանիշները տենդն ու 38 աստիճանից բարձր ջերմությունն է, ինչը նկատվում է հիվանդների ավելի քան 90%-ի մոտ», — ասել է ԱՀԿ ներկայացուցիչը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ