Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ինչպե՞ս ճիշտ սնվել կորոնավիրուսի շրջանում. ԱՀԿ խորհուրդները

Ինչպե՞ս ճիշտ սնվել կորոնավիրուսի շրջանում. ԱՀԿ խորհուրդները

1143
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում ճիշտ սննդակարգը: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Գերատեսչությունը հայտնում է, որ նույնիսկ եթե սննդամթերքի քանակն ու ընտրությունը մեծ չէ, կարելի է փորձել առողջ սնվել: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ ուրիշներն էլ պիտի ապրեն, և դա հիշելով՝ պետք չէ չափից շատ ապրանք գնել:

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս տեսնել՝ ինչ կա տանը, ըստ այդմ՝ գնումներ կատարել: Գերատեսչությունում նաև հիշեցրել են, որ կարևոր է չմոռանալ նաև՝ որոշ մթերքների ժամկետը սահմանափակ է, ուստի պետք է առաջին հերթին դրանք օգտագործել:

Եթե չեք կարող թարմ մթերքներ օգտագործել, ինքնուրույն պատրաստել օգտակար ուտելիքներ, պետք է ուտելիք պատվիրել ստուգված կազմակերպություններից: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս սահմանափակել ալկոհոլի, շաքարի, աղի և ճարպերի օգտագործումը, շատ հեղուկ օգտագործել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ