Գլխավոր էջ Նորություններ Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ. Վանաձորի քաղաքապետ

Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ. Վանաձորի քաղաքապետ

1082
0

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելոբվ, որ Վանաձորում ևս կան կորոնավիրուսով վարակակվածներ։

«Հարգելի համաքաղաքացիներ, Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ (նախկինում մեկուսացված անձանցից):

Ստիպված ենք ևս մեկ անգամ հորդորել ու պահանջել ձեզանից ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր սահմանափակումները:

Մեզանից յուրաքանչյուրը հասարակության մի կարևոր մասնիկն է ,և չի կարելի մեր անկազմակերպվածության,անպատասախանատվության և այլ պատճառներով վտանգել հանրային առողջությունը»,- գրել է Ասլանյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ