Գլխավոր էջ Գլխավոր Արցախում առ այսօր կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել

Արցախում առ այսօր կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել

529
0

Արցախի Հանրապետությունում առ այսօր կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։

«Օրվա ընթացքում բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի վարակի վերաբերյալ ահազանգեր չեն եղել, մեկուսացվածների նոր փաստեր չեն արձանագրվել:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ