Գլխավոր էջ Նորություններ Հանրապետությունում շնչառական վարակիչ հիվանդությունների ակտիվություն է նկատվում

Հանրապետությունում շնչառական վարակիչ հիվանդությունների ակտիվություն է նկատվում

893
0

Հանրապետությունում շնչառական վարակիչ հիվանդությունների ակտիվություն է նկատվում, սակայն այն բավականին զիջում է նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերին:

Վերջին օրերին օդի ջերմաստիճանը բավականին նվազել է, իսկ շնչառական վարակները, ըստ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանի, ուղղակիորեն փոխկապակցված են եղանակային պայմանների հետ:

«Եթե հաշվի առնենք, որ դրանք փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով, հետևաբար և´ ցուրտը, և´ դպրոցների բացվելը, ուսումնական հաստատություններում ակտիվ շփումները «նպաստավոր» պայմաններն են ստեղծում տարածման համար»,- նշել է Լիանա Թորոսյանը:

Մանրամասն՝ armtimes.com

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ