Գլխավոր էջ Նորություններ Ապրիլի 2-ը աուտիզմի համաշխարհային օրն է

Ապրիլի 2-ը աուտիզմի համաշխարհային օրն է

610
0

Այս օրը հաստատել է ՄԱԿ-ի գլխավոր գագաթնաժողովը՝ 2007թ-ին: Նպատակը՝ բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը աուտիզմի վերաբերյալ, բարձրաձայնել աուտիզմ ունեցող մարդկանց խնդիրներն ու ստեղծել պայմաններ՝ աջակցելու նրանց կրթական, առողջապահական, սոցիալական եւ այլ իրավունքներին:

ՄԱԿ-ի կայքում հրապարակվել է գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձը՝ օրվա առիթով: Նա նշում է, որ կորոնավիրուսից առաջ եկած համաշխարհային ճգնաժամի այս շրջանում առանձնակի ուշադրություն է անհրաժեշտ աուտիզմ եւ, ընդհանրապես հաշմանդամություն, ունեցող անձանց նկատմամբ: «Աուտիզմով մարդկանց իրավունքները պետք է հաշվի առնել COVID-19 վարակի դեմ մշակվող բոլոր պատասխան գործողություններում: Եկեք լինենք միասնական, աջակցենք միմյանց եւ ցուցաբերենք հանդուրժողականություն՝ աուտիզմ ունեցող մարդկանց նկատմամբ»:

Սիրելի ծնողներ, հիշեք, որ վարքագծի շտկմանն ու խոսքի զարգացմանն ուղղված համառ ու շարունակական ջանքերը կարող են օգնել աուտիզմով երեխային՝ բերելով նկատելի լավացում և նպաստելով նրա ներառմանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ