Գլխավոր էջ Uncategorized Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերի մուտքերի և Երևան-Սևան մայրուղու մոտ գործում են...

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերի մուտքերի և Երևան-Սևան մայրուղու մոտ գործում են հսկիչ անցակետեր

1035
0

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ  պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ հանրապետությունում երկարացվել են նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

«Ըստ այդմ, ժամը 14:00-ից մարզի մի շարք բնակավայրերի մուտքերի մոտ և Երևան-Սևան մայրուղու վրա գործում են հսկիչ անցակետեր: Քիչ առաջ շրջել եմ մարզի տարածքում գործող մի քանի անցակետերում և հետևել իրականացվող գործողություններին:

Տեղեկացնեմ, որ ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության մեր գործընկերները մարզպետարանի ստորաբաժանումների, մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների աշխատակիցների և ՏԻՄ ներկայացուցիչների աջակցությամբ ստուգում են մեր քաղաքացիների տեղաշարժման շարժառիթները, կատարում անհրաժեշտ այլ գործողություններ»,- գրել է նա:

Մարզպետը  հորդորում և կոչ է անում տնից դուրս գալիս վերցնել տեղաշարժման լրացրած ձևաթուղթը և անձը հաստատող փաստաթուղթ, որն ամեն պահանջի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ոստիկանության աշխատակիցներին (մեկ թերթիկ յուրաքանչյուր տեղաշարժի համար), իսկ աշխատանքի գնալիս ունենալ նաև գործատուի կողմից լրացված հատուկ նմուշի ձևաթուղթը․

«Միաժամանակ հորդորում եմ խստագույնս հետևել պարետատան բոլոր ցուցումներին և տանից դուրս գալ միմիայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Առողջ եղեք»,- գրել է մարզպետը:

Սիրելի՛ հայրենակիցներ, 📌ՀՀ Պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ մեր…

Geplaatst door Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan op Woensdag 1 april 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ