Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ո՞ր հայտնիներն են վարակվել կորոնավիրուսով

Ո՞ր հայտնիներն են վարակվել կորոնավիրուսով

1827
0

Ամբողջ աշխարոհում մարդիկ շարունակում են վարակվել և մահանալ կորոնավիրուսից: Այս ամենից անմասն չմանցին նաև տարբեր երկիների հայտնի քաղաքական գործիչները, դերասանները, բժիշները և տարբեր ոլորտների ներկայացուցիչները: MedMedia-ն ներկայացնում է այն հայտնի մարդկանց ովքեր վարկվել են կամ մահացել են կորոնավիրուսից: Հրապարակում ենք միայն  միջազգային լրահոսում առկա և պաշտոնապես հաստատված տեղեկատվությունը:

Կորոնավիրուս է հայտաբերվել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիսթերի մոտ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով նախարարին մոտ աղբյուրները: Ըստ պարբերականի,  Ռիսթերը գտնվում է Փարիզի իր տանը և իրեն լավ է զգում:

Ավստրիայում «կորոնավիրուս»-ի ախտորոշմամբ մեկուսացվել է Ավստրիայի վերջին կայսր Կառլ Առաջինի թոռ և Հաբսբուրգ-Լոթարինգենների ազնվականական տան առաջնորդ Կառլ ֆոն Հաբսբուրգը:

Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում տալով OE24 հեռուստաալիքին:

Կառլ ֆոն Հաբսբուրգի խոսքով՝ իր մոտ գրիպի նախանշաններ են եղել Շվեյցարիա կատարած այցից 1 շաբաթ անց, սակայն դրանք անուշադրության է մատնել այնքան ժամանակ, մինչև իրեն զանգահարել է ընկերը և հայտնել, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Կորոնավիրուսից անմասն չմնաց միայն նաև ֆուտբոլն: Հիվանդությամբ վարակվեց նաև Արսենալի գլխավար մարզիչ Միկել Արտետան: Տեղեկատվությունը հաստատել է  ակումբի պաշտոնական կայքը:

Բոլոր ֆուտբոլիստներն ու ակումբի աշխատակիցները, ովքեր շփում են ունեցել Արտետայի հետ, արդեն իսկ մեկուսացված են, իսկ մյուսները`շարունակում են աշախտել:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ՝ Սոֆիի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Վարակի հայտնաբերման հետազոտության պատասխանները դրական են եկել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Կամերոն Ահմեդին: Ի դեպ Սոֆին արդեն իրեն լավ է զգում, ապաքինվել է և վերդարձել տուն:

Ավստրալիայի ներքին գործերի նախարար Փիթեր Դաթոնը հայտարարել է իր մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայության մասին: Նա մանրամասնել է, որ բժիշկների պահանջով հոսպիտալացվել է: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը, իսկ CNN-ը նշում, որ նախարարի մոտ վիրուսի ախտանշանները ի հայտ են եկել Վաշինգտոնից վերադառնալուց մի քանի օր անց, որտեղ վերջինս հանդիպումներ էր ունեցել Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի և ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրի հետ:

Նոր տիպի կորոնավիրուսի վարակի հաստատված ախտորոշումով ինքանամեկուսացված է ծագումով ուկրաինացի հոլիվուդյան դերասանուհի Օլգա Կուրիլենկոն:
Կուրիլենկոն նորությունը հայտնել է իր պաշտոնական ինստագրամյան էջում:

«Մեկուսացած նստած եմ տանը՝ կորոնավիրուս ախտաորոշմամբ: Հիվանդ եմ արդեն մոտ մեկ շաբաթ: Ունեմ բարձր ջերմություն և մարմնի թուլություն, սրանք են հիմնական ախտանշաններս»: նՆա նաև կոչ է արել տանը մնալ և զգույշ լինել:

Մոնակոյի Ալբեր II իշխանը  ևս վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով: Իշխանի գրասենյակի մամլո ծառայութույնը  հաղորդագրություն է տարածել և և հայտնել, որ մտոհգվելու առիթ չկա:Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:

Վարակվածների թվում է նաև ամերիկացի դերասան Դենիել Դե Կիմը: Տղեկությունը ինքն է հայտնե, իր իստագրամյան էջի միջոցով:

Կիմը խոստովանել է, որ վարակվել է Նյու Յորքում սերիալի նկարահանումների ժամանակ, որում պետք է խաղար բժշկի դեր:

Հավայիներ` իր տուն վերադառնալու ճանապարհին դերասանի կոկորդը սկսել է ցավել, իսկ ավելի ուշ տենդ է սկսվել: Վայրէջքից հետո դերասանը թեստ է հանձնել և ինքնամեկուսացվել իր տան մի սենյակում` ընտանիքի անդամներին չվարակելու համար: Արդյունքում թեստը դրական է եղել:

Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին երգիչը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Իմ բարոյական պարտքն եմ համարում հայտնել, որ COVID-19-ի իմ թեստի արդյունքները դրական են եղել: Ես և ընտանիքս ինքնամեկուսացման մեջ ենք գտնվում: Ես ջերմություն և հազ ունեի, այդ պատճառով էլ որոշեցի թեստ հանձնել, և արդյունքը դրական եղավ»,- գրել է 79-ամյա երգիչը:

Թուրքական «Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը  Twitter-ի իր էջում գրել է «Կորոնավիրուսի իմ թեստի պատասխանը դրական է եղել։ Ես հիվանդանոցում եմ, ապահով ձեռքերում։ Մի՛ անհանգստացեք»:
Ֆաթիհ Թերիմը 66 տարեկան է։

Ֆինլանդիայի նախկին նախագահ 82-ամյա Մարտի Ահտիսաարիի մոտ նոր տեսակի կորոնավիրուս է  ախտորոշվել, ավելի վաղ կորոնավիրուս էր հայտանաբերվել նաև Մարտի Ահտիսաարիի կնոջ մոտ:

Հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի նախագահի գրասենյակի տարածած հայտարարությանը։

Ահտիսաարին ֆինն դիվանագետ է, ՄԱԿ-ի աշխատակից։ 2008 թվականին դարձել է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Չարլզի մոտ նոր տեսակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել:

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ Քլարենս Հաուսը պաշտոնապես հաստատել է տեղեկությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ 71-ամյա արքայազնի մոտ կորոնավիրուսի ախտանշանները մեղմ են արտահայտված և որ նա այժմ իրեն լավ է զգում:

Նրա կինը՝ Քորնուելի դքսուհին, ևս թեստ է հանձնել, սակայն, ի տարբերություն ամուսնու, նրա պատասխանը բացասական է եղել:

Քլարենս Հաուսի փոխանցմամբ՝ ամուսիններն այժմ ինքնամեկուսացել են Շոտլանդիայի Բալմորալ դղյակում:

Նշվում է, որ հայտնի չէ՝ ինչ եղանակով է արքայազն Չարլզը վարակվել:

Շնչառական վարակով հիվանդանոց տեղափոխված Իսպանիայի փոխվարչապետ Կարմեն Կալվոյի ոտ կորոնավիուս է հայտնաբերվել:

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին նա հայտնել Է Twitter-ի իր էջում, գրում է Politico-ն։

«Իմ թեստի պատասխանը դրական է։ Բարեբախտաբար, ախտանշանները թույլ են արտահայտված, ես ինքնամեկուսացել եմ և աշխատում եմ տնից», — գրել է նախարարը։

Նա մանրամասնել էր, որ ներկայում ինքնամեկուսացել է, սակայն կշարունակի առաջնորդել կառավարության պայքարն ընդդեմ վարակի:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ