Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 802 հազարը

Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 802 հազարը

646
0
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 802 հազարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 39 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 172 հազար 319: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 164 հազար 435 հաստատված դեպք կա: Մահացածների թիվն անցել է 3 հազարը 175-ը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 101 հազար 739-ն է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 11 հազար 591 մարդ:
Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Իսպանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 94 հազար 417 է: Մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 189 է: Այստեղ մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 849 դեպք:
Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81 հազար 518 է: Թեև Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում կորոնավիրուսի տարածման դադարի մասին, սակայն նոր դեպքերը այս երկրում 79-ն են:
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Չինաստանին հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 67 հազար 51 է: Մահացել է 682 մարդ:
Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 44 հազար 605 է: Այստեղ մեկ օրում 3 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Իրանում մահացածների ընդհանուր թիվը 2 հազար 898 է:
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 44 հազար 550 է: Ընդհանուր առմամբ մահացել է 3 հազար 24 մարդ: Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը 22 հազար 141 է, Շվեյցարիայում՝ 16 հազար 176:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 110 դեպք կա, Ռուսաստանում` 2337, Թուրքիայում 10 հազար 827:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 200-ի:
ՌԴ-ում կարանտինի ռեժիմը խախտողները քրեական պատասխանտվության կենթարկվեն
Ռուսաստանի պետական դուման ընդունել է նախագիծ, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում կարանտինի ռեժիմը խախտելու համար: Ներկայում կորոնավիրուսի հետ կապված մեկուսացման մեջ մնալու անհրաժեշտությունը կրում է խորհրդատվական բնույթ, և այդ դեպքում պատասխանատվություն է նախատեսված, եթե խախտումը հանգեցրել է ինչ-որ մեկի մահվան կամ զանգվածային վարակի: Մահվան կամ զանգվածային վարակի դեպքում առաջարկվում է տուգանք 1-2 մլն ռուբլու չափով, մասնագիտական իրավունքից զրկում 5 տարով կամ ազատազրկում 5 տարով: Նոր օրենքով սանիտարահամաճարակային կանոնները խախտողները կարող են տուգանվել 500 հազարից մինչև 1 մլն ռուբլի կամ մասնագիտական իրավունքից զրկում 3 տարով, կամ ազատազրկում նույն ժամանակահատվածով:
Ռուսաստանի 26 տարածաշրջանում մտցվել է ինքնամեկուսացման ռեժիմ
Մոսկվայից և մերձմոսկովյան շրջաններից հետո Ռուսաստանի ևս 24 տարածաշրջանում սահմանվել է ինքնամեկուսացման ռեժիմ: Ավելի վաղ՝ մարտի 29-ից, Մոսկվայի մարզում սահմանվել էր ինքնամեկուսացման ռեժիմ բոլոր բնակիչների համար՝ առանց տարիքային սահմանափակման: Թույլատրվում է տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, գնալ մոտակա խանութ, դեղատուն և աշխատավայր, եթե դա արգելված չէ:
Մարտի 25-ին իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 30-ից ապրիլի 3-ը հայատարել է ոչ աշխատանքային շաբաթ՝ նշելով, որ այդ ընթացքում աշխատավարձերը պահպանվելու են: ՌԴ նախագահը կոչ է արել քաղաքացիներին մնալ տանը:
ԱՄՆ նախագահը խոստացել է 100 մլն դոլարի բժշկական օգնություն տրամադրել Իտալիային
ԱՄՆ-ն Իտալիային կփոխանցի 100 մլն դոլարի չափով բժշկական օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: Այս մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանն ունեցած իր ելույթում:
Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ ավելի վաղ հեռախոսային խոսակցություն է ունեցել Իտալիայի վարչապետի հետ: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն ունի Իտալիայի համար անհրաժեշտ բժշկական արտադրանք, որը պատրաստ է փոխանցել:
Մեքսիկան խստացնում է արտակարգ դրության պահանջները
Մեքիսկայում առողջապահության հարցերով խորհուրդը, որի մեջ մտնում են Առողջապահության նախարարությունը և այլ պետական կառույցներ, հայտնել է երկրի առողջպահության ոլորտում արտակարգ դրության մասին և տեղեկացրել նոր սահմանափակումներ մասին: Արտակարգ դրությունը սահմանվել է 30 օրով, իսկ սահմանափակումները վերաբերում են տարբեր ոլորտներին:
«COVID-19-ի տարածմամբ պայմանավորած՝ ստեղծվել է ֆորսմաժորային իրավիճակ, որը հանգեցրել է արտակարգ դրության առողջապահության ոլորտում: Առողջապահության նախարարությունը կորոշի բոլոր անհրաժեշտ առաջիկա քայլերը»,-ասված է առողջապահության խորհրդի հայտարարության մեջ:
Առողջապահության փոխնախարար Ուգո Լոպես Գտելը նշել է, որ մինչև ապրիլի 30-ը կաշխատեն միայն կենսական նշանակություն ունեցող աշխատանքի տեղերը՝  առողջապահությունը, հասարակական անվտանգությունը, ոստիկանությունը, բանակը, կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը և այլն: Իշխանությունները Մեքսիկայի բնակիչներին հորդորում են մնալ տանը, տեղաշարժի խիստ սահմանափակումներ են սահմանված 70-ից բարձր  տարիքի անձանց նկատմամբ:
Ճապոնիայի ԱԳՆ-ն կոչ է արել հրաժարվել 49 երկիր մեկնելուց
Ճապոնիայի ԱԳՆ-ն ներկայացրել է ուղևորությունների համար «երրորդ մակարդակ»-ի վտանագավորության 49 երկրի ցանկը, որի մեջ մտնում են նաև ԱՄՆ-ն, ԵՄ երկրները, Չինաստանը, Հարավային Կորեան: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Ճապոնիայի իշխանությունները կոչ են անում ընդհանրապես հրաժարվել նշված շրջաններ մեկնելուց:
 Ճապոնիայի ղեկավարությունը սահմանել է երկրորդ մակարդակի վտանգավորության երկրներ, որտեղ խորհուրդ է տրվում խուափել ուղևորվելուց, եթե չկա խիստ անհրաժեշտություն: Ընդհանուր առմամբ, Ճապոնիան վտանգավորության 4 մակարդակ է առանձնացնում: Վերջին վտանգավորության մակարդակը ենթադրում է քաղաքացիների տարհանում:
Արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին նշել է, որ վտանգավորթւայն մակարդակի բարձրացման մասին որոշումն ընդունվել է համավարակի պայմաններում քաղաքացիների առողջության պահպանման անհրաժեշտությունից:
Թրամփը շոկի մեջ է Նյու Յորքի հիվանդանոցների պատկերներից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր մտագհոգությունն է հայտնել կորոնավիրուսի հետ կապված Նյու Յորքում տիրող իրավիճակի շուրջ: Նա մեկնաբանությունը է կատարել Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում արված տեսանյութերը դիտելուց հետո: Խոսքը Էլմհարստ հիվանդանոցի մասին է, որը գտնվում է նախագահին հարազատ Քվինս թաղամասում:
«Ես հեռուստատեսությամբ անցած շաբաթ դիտում էի այնտեղ տիրող իրավիճակը: Մահացած մարդկանց մարմինները հիվանդանոցի միջանցքներում էին: Հետևում էի, թե ինչպես են տեղափոխում դրանք հատուկ սառնարան-բեռնատարներով, որոնք օգտագործում էին, քանի որ մարմիններն այնքան շատ են, որ չեն հասցնում առանց սառնարանների տեղափոխել: Վիճակը հատկապես ծանր է Նյու Յորքի իմ մանկության Քվինս թաղամասում: Երբեք նման պատկեր չեմ տեսել» ,- ասել է նախագահը:
Իր թվիթերյան գրառման մեջ նախագահը կոչ է արել Նյու Յորք, Նյու Ջերսի ու Քոնեկթիկուտ նահանգների բնակչությանը երկու շաբաթով խուսափել որևէ ոչ կարևոր ճանապարհորդությունից: Վարչակազմը դիտարկում էր այս նահանգներում սահմանել պարտադիր մեկուսացման ռեժիմ:
Այս պահին Նյու Յորքը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակի կենտրոն: ԱՄՆ-ում հիվանդների ընդհանուր քանակի գրեթե կեսը Նյու Յորքի բնակիչներն են: Հիվանդների քանակի պատճառով այստեղ հիվանդանոցները հայտնվել են ծանր կացության մեջ: Բժշկական մի շարք հաստատություններում գրանցվում է անհրաժեշտ բժշկական սարքավորումների ու պարագաների պակաս:
Ղազախստանն ապրիլի 1-ից կանցկացնի կրթության փորձնական հեռավար ուսուցում
Ղազախաստանում ապրիլի 1-ից կրթական համակարգը կսկսի անցում կատարել հեռավար ուսուցման: Կրթության և գիտության նախարարությունը տեղեկացրել է, որ դա դեռ փորձնական է լինելու: Նշվել է, որ հեռավար կրթությանը նախապատրաստվելը շատ կարևոր է: Այդ իսկ պատճառով ապրիլի 1-ին կանցկացնեն փորձնական ծրագիր: Բոլոր դպրոցներում ուսուցիչները կանցկացնեն փորձնական պարապմունքներ, կդիտարկեն, թե ինչպես են դպրոցականները հունի եջ մտնում: Ապրիլի 2­-ին կանցկացվի ծնողական ժողով, և նախարարությունը կմանրամասնի, թե կրթական գործընթացն ամբողջությամբ ինչպես է կազմակերպվելու: Նախարարությունը նշել է, որ խնդրահարույց հարցերը շատ են, սակայն քայլեր են ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ