Գլխավոր էջ Գլխավոր ՖԴԻՍ-ն արդեն Հայաստանում. Քաղցկեղի ախտորոշումն այսուհետ ավելի հեշտ և ճշգրիտ կլինի

ՖԴԻՍ-ն արդեն Հայաստանում. Քաղցկեղի ախտորոշումն այսուհետ ավելի հեշտ և ճշգրիտ կլինի

62543
0

Medmedia.am-ի զրուցակիցն է Բժշկական գիտությունների թեկնածու Արտակ Աբրահամյանը։

Ի՞նչ է իրենից ներկայացնում Ֆոտոդինամիկ Ինֆրակարմիր Սպեկտրոֆոտոմետրիան։

Ա. Աբրահամյան -Ֆոտոդինամիկ Ինֆրակարմիր Սպեկտրոֆոտոմետրիան(կրճատ՝ ՖԴԻՍ) քաղցքեղի նոր բարձր ճշգրտության ախտորոշման և բուժման մեթոդ է։ ՖԴԻՍ-ը օպտիկական ախտորոշիչ համակարգ է՝ արյան մեջ շրջանառող ուռուցքային կլաստերների հնարավորինս վաղ հայտնաբերման և քայքայման, ճշգրտված ու վավերացված նոր ախտորոշիչ/բուժական մեթոդ ։

Շրջանառվող ուռուցքային կլաստերները իրենցից ներկայացնում են ուռուցքային բջիջների և այլ բջիջների կոնգլոմերատ, ունեն բարձր կայունություն համեմատած շրջանառող ուռուցքային բջիջների և մետաստազների 97%-ը առաջանում են ուռուցքային կլաստերներից:

Ո՞րն է խնդիրը

Ա. Աբրահամյան- Մետաստազները քաղցկեղից մահացության հիմնական պատճառն են և դա բարդ, բազմաքայլ գործընթաց է քաղցկեղի բջիջների անջատում առաջնայինից ուռուցքից, դրանց ներթափանցում արյան հոսքի մեջ, գոյատևում, որպես շրջանառող ուռուցքային բջիջներ և/կամ շրջանառող ուռուցքային բջիջների կլաստերներ և վերջապես, արյան հոսքից թափանցում է որևէ հեռավոր օրգաններ։ Այսպիսով հաստատելով, որ քաղցկեղի գոյացման մեջ շրջանառվող ուռուցքային կլաստերների դերն ու նշանակությունը չափազանց կարևոր է։  Ուռուցքների կլաստերների հայտնաբերումը առանձնահատուկ ախտորոշիչ նշանակություն ունեն քանի որ դրանք առաջանում են միայն առաջնային ուռուցքի առկայության դեպքում: Այսպիսով, ուռուցքների կլաստերների հայտնաբերումը կարող են ծառայել որպես ցուցիչ առաջնային ուռուցքների առկայության մասին։

Գոյություն ունեցող մեթոդները, որպես շրջանառող ուռուցքային կլաստերների հայտնաբերման մեթոդ, չեն կարող կիրառվել։Հետևաբար, ստանդարտացված մեթոդի մեծ կարիք կա շրջանառվող ուռուցքային կլաստերների հայտնաբերման համար:

Ո՞նց է այն աշխատում

Ա. Աբրահամյան- ՖԴԻՍ-ը հիմնված է ֆոտոդինամիկ ֆիզիկայի վրա։ Մեթոդի համար օգտագործվում են հատուկ լուսազգայուն նյութեր, որոնք արյան մեջ կուտակվում են միայն ուռուցքային բջիջներում։ Կուտակված լուսազգայուն նյութի վրա ինֆրակարմիր լազերային լուսային ճառագայթով ազդելուց հետո տեղի է ունենում լյումենեսցենտայի առկայծում, խիստ որոշակի ալիքի երկարություններում։ Երակում տեղադրված օպտոմանրաթելային դետեկտորով, ուռուցքային բջջից ստացված լուսային ալիքները գրանցվում է հատուկ սարքով և այդ սարքում հայտնաբերված փոփոխությունները բնորոշ են միայն ուռուցքային բջիջներին։ Լույսի ազդեցության տակ ուռուցքային բջջում կուտակված նյութը սկսում է արտադրել ատոմար թթվածին, ինչը ընտրողաբար ոչնչացնում է միայն ուռուցքային բջիջները։ Այսպիսով ունենալով ոչ միայն ախտորոշիչ, այլ նաև բուժական ազդեցություն։

ՖԴԻՍ-ը որքանո՞վ է արդյունավետ, և որ երկրներում է հասանելի ։

Ա. Աբրահամյան- Մեթոդի արդյունավետության մասին խոսում է հետևյալ փաստը։ ՖԴԻՍԻ կալիբրացիայի ժամանակ մեթոդը հնարավորություն է տալիս հայտնաբերել արյան հոսքում շրջանառվող ուռուցքային բջիջները և ուռուցքային կլաստերները՝ 6 լ արյան համար մեկ կլաստերի վերջնական ճշգրտությամբ։ Եվ քանի որ մադու մոտ հետազոտության տևողությունը կազմում է 2000վրկ, իսկ արյունը մեկ «շրջան» է կատարում 1000վրկ, դա նշանակում է, որ ուռուցքային բջջի կամ կլաստերի լազերային լուսային բծի միջով չանցնելու և հետևաբար, չհայտնաբերվելու ու չոչնչացվելու հավանականությունը ձգտում է զրոյի։

Այս մեթոդը միակն է, որ in vivo հայտնաբերում և ոչնչացնում է շրջանառող ուռուցքային կլաստերները։ Ֆոտոդինամիկ ինֆրակարմիր սպեկտրոֆոտոմոտրիայի մեթոդը մշակված է Գերմանիայում։ Ունի EC սերտիֆիկատ։ Կիրառվում է ԵՄ երկրներում, Միացյալ Թագավորությունում, Շվեցարիայում, Չինաստանում և այլուր։

Քաղցկեղն ամբողջ աշխարհում մնում է չբուժվող հիվանդություններից առաջատարը, Հայաստանում ևս։ Կարո՞ղ ենք ասել որ ՖԴԻՍ-ը մեր երկրում պատկերը կփոխի։

Ա. Աբրահամյան- Քաղցկեղը մնում է բժշկության չլուծված խնդիրներից մեկը։ Քաղցկեղից մահացության մակարդակն ամբողջ աշխարհում անփոփոխ է վերջին քսան տարում, ինչը վկայում է մետաստազների կանխարգելման, բուժման կլինիկական արդյունավետ մեթոդների բացակայության մասին: Մետաստազները հանդիսանում են քաղցքեղից մահացության հիմնական պատճառը, այն է՝ 90% -ը։ Երբ մետաստազները արդեն ձևավորվել են, հիմնականում, ուռուցքի բուժումը դառնում է անհնարին։ Վիրահատությունից և քիմիոթերապիայից հետո ՈՉ ՄԻ ուռուցքաբան չի կարող վստահաբար գնահատել, որ հեռացվել են արդյոք բոլոր քացքեղային բջիջները օրգանիզմից։   Քիմիոթերապիայի կամ այլ բուժման ավարտից հետո միակ կլինիկական «ռազմավարությունը» մնում է «սպասել և հուսալը»։

Այսպիսով, ո՞րն է ՖԴԻՍ-ի առավելությունը և ի՞նչ հնարավորություններ է ընձեռում։

Ա. Աբրահամյան- 1․ ՖԴԻՍ-ը վաղ հայտնաբերում է քաղցքեղային բջիջների կլաստերները արյան հոսքի մեջ, որը թույլ է տալիս բազմապիտիկ բարձրացնել հակաուռուցքային բուժման էֆեկտիվությունը։ Ռուտինային հետազոտությունների միջոցով իրականցվում է քաղցկեղի վաղ հայտնեբերում, երբ այլ հետազոտություններով դեռևս չեն հայտնաբերվում այն անհատների մոտ, ովքեր ընտանիքներում քաղցքեղի հաստատված դեպքերի պատմություն ունեն, գենետիկական նախատրամադրվածություն, գտնվում են բարձր ռիսկայնության գոտում՝ իոնիզացնող ռադիացիա, քիմիական, տոքսիկ գործոններ, ունեն հեպատիտ B, ճարպակալում և այլ։

Ի հավելումն նշեմ, որ ՄՌՇ, ԿՏ և ՊԷՇ հետազոտությունները հայտնաբերում են ուռուցքը , երբ այն 1գր է, դա նշանակում է՝ մինչև միլիարդ քաղցքեղային բջիջների առկայություն։

2․Հաստատում է բուժման էֆետիվությունը ուռուցքաբանական միջոցառումներից հետո՝ վիրահատություն, քիմիոթերապիա, իմունոթերապիա, ճառագայթային թերապիա և այլ։ Սա թույլ է տալիս օպտիմալացնել քաղցկեղի բուժման ռազմավարությունը և գտնել կիրառվող թերապեվտիկ միջոցի նկատմամբ ռեզիստենտությունը, ընտրել էֆետիվ միջոցը։

3․ ՖԴԻՍ-ը նաև բուժական մեթոդ է, որը կարող է օգտագործվել արյան շրջանառությունից շրջանառվող ուռուցքային բջիջների և ուռուցքային կլաստերների հեռացնելու համար, կանխելով մետաստազների զարգացումը և էապես բարելավել քաղցկեղով հիվանդների բուժման ելքը, ինչպես նաև սոլիտար ուռուցքների, մասնավորապես կրծքագեղձի քաղցկեղի, ֆոտոդինամիկ բուժման նպատակներով։ Կարող է կիրառվել այլ մեթոդների հետ զուգահեռ։

Ես համոզված եմ, որ այսպիսի ժամանակակից մեթոդի ներդրումը շատ կարևոր է մեզ համար և էականորեն կարող է փոխել իրավիճակը՝ նվազեցնել քաղցքեղից բարձր մահացությունը։

Ի վերջո` ինչ ե՞ք կարծում Հայաստանում երբ լայնածավալ կկիրառվի քաղցկեղի ախտորոշման/բուժման այս նորարար մեթոդը։

Ա. Աբրահամյան- Ֆոտոդինամիկ Ինֆրակարմիր սպեկտրոսկոպիայի մեթոդը վերջապես գործարկվելու է Հայաստանում։ Գործարկումը իրականցվելու է մեր գերմանացի կոլեգաների հետ միասին, ովքեր կլինեն Հայաստանում սույն թվականի մարտի 14-ից 19-ը։

Մեր համագործակցությունը ընթանում է ավելի քան 5 տարի և այն շարունակվելու է։ Մոտ ապագայում ակնկալվում է այլ նորարական տեխնոլոգիաների ներդրում, որի մասին կհայտնենք լրացուցիչ։ Անշուշտ, մեր հիմնական նպատակն է՝ ներդնել մեթոդի լայնածավալ կիրառումը Հայաստանում։ Ինձ թույլ եմ տալիս հուսալ, որ մոտ ապագայում այն կլինի սկրինինգային, ինչը ուռուցքների վաղ հայտնաբերման, բուժման էֆեկտիվության բարձրացմանն և կանխարգելմանն ուղղված հսկայական քայլ կլինի ։

Հ. Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ