ԵՊԲՀ-ի, Միքայելյանի անվան համալսարանական հիվանդանոցի օրդինատորը 24 տարեկանում Մոսկվայում դարձել է բ.գ.թ.
Երևանի Մ. Հերացի անվան պետական բժշկական համալսարանի օրդինատոր Աշոտ Ավագիմյանը 24 տարեկանում պաշտպանել է թեկնածուական թեզ Մարդու մորֆոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում (Մոսկվա, ՌԴ)՝ դրանով իսկ դառնալով բ.գ.թ։
Թեմա՝ ՏՐԻՄԵՏԱԶԻԴԻՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄՈՐՖՈՖՈՒՆԿՑԻՈՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԴՈՔՍՈՐՈՒԲԻՑԻՆ-ՑԻԿԼՈՖՈՍՖԱՄԻԴ ՔԻՄԻԱԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԱՐԴԻՈԹՈԿՍԻԿ ԵՎ ՊՐՈԱԹԵՐՈԳԵՆ ՊՈՏԵՆՑԻԱԼԻ ՎՐԱ
Գիտական ղեկավար:
Կակտուրսկի Լև Վլադիմիրի – բժշկական գիտությունների դոկտոր, պատվավոր պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ ախտաբանների միության նախագահ, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության «Հիմնական բժշկություն» փորձագիտական հանձնաժողովի նախագահ, Մարդու մորֆոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի գիտական տնօրեն:
Ընդդիմախոսներ.
1. Կոգան Եվգենյա – բ.գ.դ., պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ի.Մ.Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ախտաբանական անատոմիայի ամբիոնի վարիչ, իմունոհիստոքիմիայի ռեֆերենս կենտրոնի տնօրեն:
2. Սերով Ռոման – բ.գ.դ., պրոֆեսոր, Ա. Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի Սրտանոթային պաթոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավար, ախտաբանական անատոմիայի բաժանմունքի վարիչ:
Առաջատար կազմակերպություն՝ Ֆունդամենտալ բժշկության դաշնային հետազոտական կենտրոն (Նովոսիբիրսկ, ՌԴ):
Դրական գրախոսություններ ստացված են հետևյալ գիտնականներից՝
1. Կոնրադի Ալեքսանդրա Օլեգի – բ.գ.դ., պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ա. Ալմազովի անվան բժշկական գիտահետազոտական ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի գիտության գծով տեղակալ։ Ռուսաստանի սրտաբանների միության կառավարման խորհրդի անդամ:
2. Թոմսոն Վիկտոր Վասիլևիչի – բ.գ.դ., պրոֆեսոր, Կենտրոնական գիտական կենտրոնի տնօրեն, Սանկտ Պետերբուրգի ակադ. Ի.Պ. Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի ախտաբանական անատոմիայի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր:
Խորհրդատուներ.
1. Կոբալավա Ժաննա – բ.գ.դ., պրոֆեսոր, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի, ներքին բժշկության ամբիոնի վարիչ՝: Ռուսաստանի սրտաբանների միության կառավարման խորհրդի անդամ:
2. Պոգոսովա Նանա – բ.գ.դ., պրոֆեսոր, ՌԴ ԱՆ Սրտաբանության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի գիտական և կանխարգելիչ սրտաբանության գծով տնօրենի տեղակալ: Ռուսաստանի սրտաբանների միության կառավարման խորհրդի անդամ:
Ատենախության շրջանակում կատարված հետազոտության տվյալները քննարկվել են 13 բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների միջֆակուլտետային գիտաժողովներում և ցիկլային հանձնաժողովներում, և բոլոր տեղերում գիտխորհրդի որոշմամբ կատարված հետազոտության տվյալները հաջողությամբ ներդրվել են պաթոլոգիական անատոմիա և պաթոլոգիական ֆիզիոլոգիա ուսումնական ծրագրերում և գիտական գործընթացում մասնավորապես՝ Սիբիրի, Կուբանի, Կրասնոյարսկի, Սամարայի, Վոլգոգրադի, Նովոսիբիրսկի, Սամարղանդի, Խարկովի, Բելառուսի, Գոմելի պետական բժշկական համալսարաններում, ինչպես նաև Վլադիկավկազի գիտական կենտրոնի կլինիկական թունաբանության լաբորատորիայի գիտական գործընթացում և Ռուս-Հայկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի գիտական գործընթացում.
Ավելին, Աշոտ Ավագիմյանն անցել է վերապատրաստման դասընթացներ Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Վրաստանի և այլ երկրների առաջատար գիտահետազոտական կենտրոններում։ Երկու տարվա ընթացքում Աշոտ Ավագիմյանը հրապարակել է ավելի քան 30 հոդված։ Ընտրված ամսագրի հրապարակումներ՝ European Heart Journal (35.8) և Current Problem in Cardiology (16.4): Նաև որպես հրավիրյալ բանախոս մասնակցել է 8 գիտաժողովների Վրաստանում, Ռուսաստանում, Հոլանդիայում, Իսպանիայում և այլ երկրներում։ Ընտրված բանախոսությունների անվանում՝ Եվրասիական թերապևտների կոնգրես և ESC կոնգրես:
Հաջողություն մեր երիտասարդ գիտնականներին: