Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ-ն խստացնում է COVID-ի հարցով պահանջը

ԱՄՆ-ն խստացնում է COVID-ի հարցով պահանջը

2663
0

Հունվարի 5-ից ԱՄՆ-ի իշխանությունները Չինաստանից ժամանողների համար կներկայացնեն կորոնավիրուսի պարտադիր թեստավորման պահանջ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Դեկտեմբերի սկզբին Չինաստանը մեղմացրել է COVID-ի դեմ սահմանափակումները, որից հետո երկրում գրանցվել է կորոնավիրուսի համատարած տարածում։

Բժշկական փորձագետների կարծիքով, դրանք թուլացած շտամներ են, ուստի հիվանդությունը սովորաբար ընթանում է բարորակ ձևով, և մահվան հավանականությունը չափազանց ցածր է: Այս ֆոնին Չինաստանի կառավարությունը մտադիր է զգալիորեն մեղմացնել կարանտինային սահմանափակումները երկիր մուտք գործողների համար։

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ