Գլխավոր էջ Նորություններ Արցախում հումանիտար ճգնաժա՞մ․ ի՞նչ է հայտնում նախարարը

Արցախում հումանիտար ճգնաժա՞մ․ ի՞նչ է հայտնում նախարարը

5424
0

Արդեն 18-րդ օրն է ինչ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից փակ է։ Ինչպես հայտնի է, շրջափակման առաջին իսկ օրվանից Ստեփանակերտից դեպի Երևան ծանր հիվանդների տեղափոխումը դարձավ անհնար, ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Մենք ամենօրյա գնահատականը տալիս ենք և ամեն օր փակ լինելու հետևանքները շատ ավելի խորացնում են այն հումանիտար ճգտաժամը, որը որ ցավոք սրտի ստեղծվել է։ Մենք հասկանում ենք, որ Արցախում ստեղծվում է թե դեղորայքային, թե բժշկական ծառայությունների հասանելիության լուրջ խնդիր։ Այո՛, հատուկենտ պացիենտների մենք կարողանում ենք ինչ-որ կերպով հասցնել Երևան և անհապաղ բժշկական օգնությունը տրամադրել, բայց սա ամենևին չի կարելի ինչ-որ դրական տեղաշարժ դիտարկել»,- օրերս նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի պնդմամբ՝  գործընկերների հետ փորձում են համատեղ կերպով նաև ինչ-որ ժամանակավոր լուծումներ գտնել , որպեսզի այս ճգնաժամին հասցեագրված արձագանքեն։ Այնուամենայնիվ, կարևոր է, որ ճանապարհը օր առաջ բաց լինի և մարդիկ կարողանան ազատ կերպով առողջապահական կարիքները հոգալ ։

Նախարար Ավանեսյանն անդրադառնալով Արցախում այժմնյան հումանիտար ճգնածամին՝ ասաց, որ թե՛ դեղորայքի հասանելիության, առկայության և թե՛ որոշակի մասնագիտացված ուղղությունների, որոնք որ հնարավոր է տրամադրել միայն Երևան քաղաքում, ցավոք սրտի, այնտեղի բնակչությունը զրկված է այդ ծառայություններից։ «Մենք տեսանք, որ նման ծառայություններից զրկված լինելը նաև կյանքին է վտանգ սպառնում և պացիենտները չեն կարողանում ճիշտ ժամանակին ստանալ անհրաժեշտ բուժօգնությունը։ Այս հումանիտար ճգնաժամը, իհարկե, պետք է հստակ արձագանք գտնի և գտնում է, մենք տեսնում ենք , բայց լուծումն է կարևոր, որ օր առաջ այդ ճանապարհը բացվի»,- եզրափակեց նախարարը։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ