Գլխավոր էջ Medmedia TV ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ MEDU.am-ի ԵՎ «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ› ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-Ի ՄԻՋԵՎ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ MEDU.am-ի ԵՎ «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ› ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-Ի ՄԻՋԵՎ

562
0

«ՄԵԴՈւ» ՍՊԸ-ն և «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, սույն թվականի դեկտեմբերի 27-ին կնքել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում նախատեսվում է խթանել բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման գործընթացը Հայաստանի Հանրապետությունում և ամրապնդել երկկողմ հարաբերությունները առողջապահության և բժշկակագիտության բնագավառում։

«Նորք-Մարաշ բժշկական կենտրոն»-ի տնօրեն Միքայել Ադամյանի գնահատականներով սույն համաձայնագիրը հնարավորություն կընձեռնի բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման և որակավորման բարձրացման ուղղությամբ էլ ավելի համապարփակ և արդյունավետ աշխատանքներ տանել։

Համագործակցության հիմանական ուղղություններից է՝ համատեղ գիտական առցանց և առկա նախագծերի իրականացումը, համատեղ գիտական կոնֆերանսների և կրթական սեմինարների կազմակերպում և իրականացումը,աջակցությունը՝ բուժաշխատողների մասնագիտական ունակությունների ու գիտելիքների կատարելագործմանը և մասնագիտական վերապատրաստումներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ