Գլխավոր էջ Նորություններ Վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

368
0

Արարատի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 00։15-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 28-ամյա Վանուշ Թ-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 339 կմ-ին՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ, 49-ամյա Սարգիս Ս-ին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուրը՝ shamshyan.com։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ