Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ անել հիպոթերմիայի և ցրտահարության ժամանակ․ ԱՆ

Ի՞նչ անել հիպոթերմիայի և ցրտահարության ժամանակ․ ԱՆ

281
0
Եղանակային ցուրտ պայմաններն անմիջական ազդեցություն ունեն մեր կենսակերպի, ինչպես նաև առողջության վրա:
0-ից ցածր ջերմաստիճանի ժամանակ կարող են արձանագրվել հիպոթերմիայի (մարմնի ընդհանուր սառեցումն է, որը զարգանում է ցածր ջերմաստիճանի տևական ազդեցության հետևանքով) և ցրտահարության դեպքեր:
Ռիսկի խմբում են տարեցները, ցուրտ եղանակին դրսում աշխատող մարդիկ, ալկոհոլ չարաշահող անձինք, պատշաճ կերպով չջեռուցվող սենյակներում գտնվող երեխաները:
Նշանների առկայության դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ դիմել բժշկի, տուժածին տեղափոխել տաք սենյակ կամ տարածք, հանել խոնավ հագուստը, տուժածին ծածկել տաք ծածկոցով, ցրտահարված վերջույթները ընկղմել գոլ ջրի մեջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ