Գլխավոր էջ Նորություններ Սրտաբանները կոչ են արել վերանայել կլինիկական փորձարկումների ռազմավարությունը

Սրտաբանները կոչ են արել վերանայել կլինիկական փորձարկումների ռազմավարությունը

176
0

Աշխարհի չորս առաջատար սրտաբանական ասոցիացիաները՝ Եվրոպական սրտաբանական ասոցիացիան (ESC), Սրտի ուսումնասիրման ամերիկյան ասոցիացիան (AHA), Սրտի ուսումնասիրման համաշխարհային ֆեդերացիան (WHF) եւ Սրտաբանության ամերիկյան կոլեգիան (ACC), կոչ են արել լիովին վերանայել կլինիկական փորձարկումները։ Ասոցիացիաների մասնակիցների բաց նամակը հրապարակվել է նրանց կայքերում։

Նոր դեղերի եւ թերապիաների ճնշող մեծամասնությունն այսօր անցնում է կլինիկական փորձարկումների բազմաստիճան համակարգի միջով՝ ուղղված դրանց անվտանգության եւ արդյունավետության ստուգմանը։ Որպես կանոն, դրանք բաժանվում են երեք փուլի, որոնցից առաջինում ստուգվում է միջոցների անվտանգությունը, երկրորդում՝ դրանց արդյունավետությունը, իսկ երրորդում դեղերն ու թերապիաներն անցնում են ստուգում պացիենտների շրջանում։

Ինչպես նշել է ESC-ի նախագահ Ֆրանց Վայդինգերը, այդ ստուգումների արժեքը, հատկապես երրորդ փուլինը, մշտապես բարձրանում է, ինչը խանգարում է նոր թերապիաներն ու դեղերն արագ բժշկական գործունեության մեջ մտցնելուն։ Այդ պատճառով գիտնականներն առաջարկում են արմատապես վերանայել կլինիկական փորձարկումների անցկացման ռազմավարությունը։

Դրա օրինակն, ըստ փորձագետների, արդեն կա։ COVID-19-ի դեմ պատվաստումների կլինիկական շատ փորձարկումներ այնպես են իրականացվել, որ դրանց կազմակերպիչները կամավորականներին հետեւելիս ինքնուրույն են հավաքել տվյալների ընդամենը ոչ մեծ մասը եւ տեղեկատվության մեծ մասն ստացել են առողջապահության պրոֆիլային մարմինների տվյալների էլեկտրոնային շտեմարաններից, ինչպես նաեւ մոնիթորինգի թվային համակարգերի օգնությամբ։

Սրտաբանության եւ բժշկության այլ ոլորտնեորւմ նման մոտեցում կիրառելը, ինչպես կարծում են սրտաբանական ասոցիացիաների ներկայացուցիչները, թույլ կտա զգալիորեն կրճատել ծախսերը եւ արագացնել կլինիկական փորձարկումների իրականացումը։ Դրա համար, ըստ գիտնականների, անհրաժեշտ է մշակել եւ կատարել համապատասխան իրավական փոփոխություններ, որոնք թույլ կտան բժիշկներին թվային տվյալներ ստանալ պրոֆիլային մարմիններից ՝թերապիաների եւ դեղերի ստուգման ժամանակ, ինչպես նաեւ օգտագործել պացիենտների կյանքին հետեւելու նոր մեթոդներ։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ