Գլխավոր էջ Նորություններ Վանաձորում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել․ բուժքույրը վնասվածքներ է ստացել

Վանաձորում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել․ բուժքույրը վնասվածքներ է ստացել

311
0

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 133 շենքի դիմաց բախվել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության և Nissan March մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 14։00-ի սահմաններում։

«Վթարի հետևանքով շտապօգնության բժշկուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Նրան հիվանդանոց են տեղափոխել պարեկները»,– ասված է կայքում։

Կայքի տեղեկություններով, շտապօգնության ավտոմեքենան կանչի վայր մեկնելիս է եղել, միացված են եղել շտապօգնության ավտոմեքենայի լուսաձայնային ազդանշանները։ Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ